Դատարանը «Սրբազան պայքար»-ի գործով մեղադրյալ, պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդ Կարո Օկումուշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխել է վարչական հսկողության և բացակայելու արգելքի։
Այս գործով մեղադրյալները 18-ն են։ Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Русский