Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր հավաքեք. ջուր չի լինելու

Blog Image

Վթարային ջրանջատում Տավուշի մարզում ապրիլի 8/9-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամոյի, Մանթաշյան, Հակոբջանյան, Վասիլևի, Մխիթարյան, Օրջոնիկիձեի, Աթարբեկյան, Մ.Գորկի, Անդրանիկի և Արցախի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Send