Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ տանկեր է խոցվել անհայտ արկերով

Blog Image

Հորմուզի նեղուցում Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ տանկեր է խոցվել անհայտ արկերով, հայտնել է Միացյալ Թագավորության նավատորմի Ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO)։

«UKMTO-ն ստացել է միջադեպի մասին հաղորդագրություն Ֆուջեյրա քաղաքից (ԱՄԷ) 78 ծովային մղոն [125.9 կմ] հյուսիս: Տանկերը խոցվել է անհայտ ծագման արկերով», - ասվում է կենտրոնի հայտարարության մեջ։

Անձնակազմը անվտանգ է, և միջադեպը շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չունի։

Send