Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել

Blog Image

Ռուս-վրացական սահմանին տեղակայված «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել, հայտնել է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Վերին Լարսի անցակետում այս պահին գրեթե 2500 տարանցիկ ծանր բեռնատար կա կուտակված։ Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում»,- հայտնել է ծառայությունը։

Send