Երևանը փորձում է բարձրացնել խաղադրույքները Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ դիմելով շանտաժի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեեւը։
«Ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում, կառուցողական երկխոսության փոխարեն, մենք ականատես ենք լինում Երևանի կողմից շանտաժը բարձրացնելու կամ պարզապես շանտաժի դիմելու փորձերին», - ասել է Ֆադեեւը։
«Առայժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մեր հարաբերությունները որպես միակողմանի երթևեկությամբ ճանապարհ է ընկալում։ Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ հայկական կողմն ավելի հավասարակշռված և իրատեսական մոտեցում կցուցաբերի», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Русский