Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

CENTCOM-ի ղեկավարն այցելել է Իսրայել | Իտալիան արգելել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներին օգտագործել իր ռազմաբազան

Blog Image

- ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերն այս շաբաթ այցելել է Իսրայել 
Կիրակի և երկուշաբթի օրերին հանդիպումներ են տեղի ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։ Կողմերը քննարկել են Իրանի ռազմական կարողությունը թուլացնելու ընթացիկ գործողությունների ընթացքը, Իրանի սահմաններից դուրս ուժ կիրառելու կարողության վերացման մեջ առաջընթացը, գործողությունների հետագա համակարգումը։
Մեկնելուց առաջ Քուփերը նաև այցելել է գործողությանը մասնակցած ամերիկյան ստորաբաժանումներ և պարգևատրել է ավելի քան 40 զինծառայողի՝ հակամարտության առաջին շաբաթներին ցուցաբերած բացառիկ արդյունքների համար։

- Իտալիան արգելել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներին օգտագործել Սիցիլիայի ռազմաբազան Իրանում պատերազմի համար - «Corriere della Sera»

Իտալիայի պաշտպանության շտաբի պետ Լուչիանո Պորտոլանոն պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոյին տեղեկացրել է, որ մի քանի ամերիկյան ինքնաթիռներ պլանավորում են վայրէջք կատարել Սիգոնելլայում՝ Մերձավոր Արևելք ուղարկելուց առաջ: Հարցումը մերժվել է, քանի որ պարզվել է, որ թռիչքները բնույթով լոգիստիկ չեն ու պայմանավորված չեն երկկողմ համաձայնագրերով։
Ըստ տեղեկությունների՝ ամերիկացիները չեն խնդրել նախնական թույլտվություն կամ չեն խորհրդակցել իտալացի զինվորականների հետ։ Պլանները հայտնի են դարձել այն բանից հետո, երբ ինքնաթիռն արդեն օդում է եղել։

 

Send