Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ

Blog Image

Վանաձորի Բուլղարական թաղամասում հուլիսին կախված վիճակում հայտնաբերված 6-ամյա աղջնակի մահվան վարույթով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ։

Մեղադրանքի համաձայն՝ Հ. Պ.–ն իր վրա դրված երեխայի դաստիարակության եւ խնամքի պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, այն է՝ նախկինում երեխաների կողմից իր տան բակում խաղողի ողկույզից կախված սավանով պատրաստված օղակով ճոճվելուն չի հետեւել, ինչի հետեւանքով երեխան մահացել է։

Գործն ուղարկվել է դատարան։

Send