Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման մասին

Blog Image

Սպիտակ տունը և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել են ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման մասին:

Նպատակները նշվել են համաշխարհային շուկան կայունացնելը և վառելիքի գները նվազեցնելը։

Որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ռազմական հակամարտության սրման ու Հորմուզի նեղուցի փաստացի փակման ֆոնին, ինչը հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճի։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է երկրներին մեկ ամսվա ընթացքում գնել այն ռուսական նավթն ու նավթամթերքը, որոնք արդեն գտնվում են ծովում և բեռնված են տանկերների վրա։

Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պարզաբանել է, որ սա նպատակային և կարճաժամկետ քայլ է, որն ուղղված է առաջարկի դեֆիցիտի լրացմանը և չի նախատեսում Ռուսաստանի համար երկարատև տնտեսական օգուտներ, քանի որ արտոնությունը վերաբերում է միայն տարանցիկ փուլում եղած բեռներին։ 

Send