Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

ԲԴԽ-ին վերագրվող հայտարարությունը անցնում է ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Blog Image

Խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը` այն որակելով որպես փաստաբանների ու իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ:

Բարձրագույն դատական խորհրդին վերագրվող այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները: Ուստի նման գործելաոճը վտանգավոր է նաև փաստաբանական համայնքի և դատական իշխանության միջև արհեստական հակադրություն ստեղծելու հնարավորության առումով:

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

 

Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել․

«Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։

Բարձրագույն դատական խորհուրդը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, ապահովում է դատավորների անկախության երաշխավորումը և դատական իշխանության համբավի պաշտպանությունը։

Խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը»։

Send