Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը

Blog Image

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի բռնկման հետևանքով հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը, իսկ մահվան դեպքերը՝ 1900-ը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ բռնկումը սկսել է տարածվել դեռևս 2026 թվականի փետրվարին՝ մի քանի ամիս առաջ, քան այն պաշտոնապես հաստատվել էր մայիսի 15-ին։ Վաղ փուլում որոշ դեպքեր սխալմամբ ախտորոշվել էին որպես մալարիա կամ որովայնային տիֆ, ինչն էլ դժվարացրել էր վարակի վաղ հայտնաբերումը։

Կոնգոյում տարածվող էբոլայի այս բռնկումը պայմանավորված է Bundibugyo տեսակի վիրուսով։ ԱՀԿ-ն նշում է, որ այս տեսակի դեմ ներկայում հաստատված պատվաստանյութ կամ հատուկ բուժում չկա, թեև փորձարկումներ են իրականացվում հնարավոր դեղամիջոցների և պատվաստանյութերի արդյունավետությունը գնահատելու նպատակով։

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ սա դարձել է էբոլայի ամենաարագ տարածվող բռնկումներից մեկը։ Վարակի դեմ պայքարը բարդանում է նաև Կոնգոյի արևելյան շրջաններում անվտանգության խնդիրների, բնակչության տեղաշարժի, առողջապահական ենթակառուցվածքների սահմանափակ հնարավորությունների և դժվար հասանելի տարածքների պատճառով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է աջակցել Կոնգոյի իշխանություններին՝ ուժեղացնելով համաճարակաբանական վերահսկողությունը, վարակվածների հետ շփված անձանց հայտնաբերումը, բուժման հնարավորությունները և սահմանամերձ շրջաններում կանխարգելիչ միջոցառումները։

Send