Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր

Blog Image

Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով խոցել են 348 անօդաչու թռչող սարքեր, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը։

Մայիսի 22-ին Երևանի ժամանակով 21:00-ից մինչև մայիսի 23-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ տագնապի համակարգերը խափանել և ոչնչացրել են ուկրաինական 348 ԱԹՍ։

Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի Հանրապետության, Մոսկվայի մարզի և Ազովի, Սև ծովերի ջրերի վրայով։

Կեսգիշերից գրեթե անմիջապես հետո Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը խփել են երկու անօդաչու թռչող սարք, երբ դրանք մոտեցել են Մոսկվային։ Մայիսի 23-ի գիշերը Մոսկվայի բոլոր օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում», «Շերեմետեւոյում» և «Ժուկովսկիում», թռիչքների սահմանափակումներ են գործել, որոնք հետագայում վերացվել են։

Send