Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Արաղչին հերքել է Թուրքիայի ուղղությամբ իրանական հրթիռների արձակման մասին տեղեկությունը։
Նախարարը լիովին անհիմն է անվանել որոշ աղբյուրների հաղորդումները Իրանից Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ու զգուշացրել տարածաշրջանում խաղաղության ու բարեկամության թշնամիների կողմից «կեղծ դրոշի ներքո» գործողությունների կրկնության մասին։
Արաղչին նշել է, որ Թեհրանը պատրաստ է Անկարայի հետ համատեղ հետաքննություն անցկացնել Թուրքիայի ուղղությամբ հրթիռների հնարավոր արձակման վերաբերյալ։

Русский