Գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստան Դաշնության Տվեր քաղաքի նավթամբարների և Կրասնոդարի երկրամասի նավթատար կայանի վրա։
Անցյալ գիշեր «Տվերնեֆտեպրոդուկտ» նավթամբարի մոտ տեղի է ունեցել առնվազն երեք պայթյուն։ Այս ամբարի հարևանությամբ տեղակայված է նաև ՌԴ Դաշնային պահուստային գործակալությանը պատկանող «Կրասնայա Զարյա» վառելիքի պահեստը։
Կրասնոդարի Կրիմսկի նավթամբարում անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով հրդեհ է եղել։ Հրդեհը մարվել է առավոտյան, զոհեր չկան։ Պայթյուն է տեղի ունեցել Կրիմսկի նավթամբարում։ Նովոռոսիյսկում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով վնասվել են երկու բնակարանային շենք և մեկ մասնավոր տուն, իսկ ընկերությանը պատկանող պահեստը բռնկվել է։ Հրդեհն արագ մարվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ շաբաթ՝ ապրիլի 11-ի գիշերը, ՀՕՊ ուժերը Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի և Կուրսկի մարզերի, նաև Ազովի և Սև ծովերի վրայով խոցել են ուկրաինական 99 անօդաչու թռչող սարք։

Русский