Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան համաձայն է Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծմանը․ Մոսկվան նույնպես անդրադարձել է այս թեմային

Blog Image

Ուկրաինան պատրաստ է զիջել բանակցությունների հիմնական կետերից մեկի հարցով՝ համաձայնվելով Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծմանը, գրել է «Le Monde»-ը։

Դա ներառված է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու կողմից պատրաստված ամերիկյան վերանայված խաղաղության ծրագրում, որը դեկտեմբերի 10-ին ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս առաջարկի մշակմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Այս ապառազմականացված գոտին կպահանջի ուկրաինական և ռուսական ուժերի դուրսբերում Դոնբասում ներկայիս առաջնագծի երկու կողմերից։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Le Monde»-ին ասել է, որ այս գոտին պետք է գոյություն ունենա առաջնագծի երկու կողմերում։

«Անհրաժեշտ կլինի տրամաբանորեն և իրավականորեն սահմանել, թե արդյոք պետք է դուրս բերվի ամբո՞ղջ զենքը, թե՞ միայն ծանր զենքը։ Հնարավոր խախտումները կանխելու համար պետք է ներկա լինեն դիտորդական առաքելությունների և օտարերկրյա զորախմբի ներկայացուցիչներ՝ սկզբունքների և համաձայնագրերի պահպանումն ապահովելու համար։ Սա հակամարտության ավարտի բնական ձևաչափ է, հաշվի առնելով, որ տարածքի մի մասը, ցավոք, փաստացի կմնա ռուսական վերահսկողության տակ, և բաժանարար գիծ կստեղծվի ցանկացած դեպքում», - ընդգծել է Պոդոլյակը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ գուցե Դոնբասում չլինեն ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական զորքեր, այլ լինեն Ազգային գվարդիա, ոստիկանություն և ամենը, որոնք անհրաժեշտ լինեն կարգուկանոնը պահպանելու համար։

«Լիովին հնարավոր է, որ այնտեղ չլինեն ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական զորքեր։ Այո, բայց կլինեն Ազգային գվարդիա, մեր ոստիկանությունը և ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է կարգուկանոնը պահպանելու և կյանքը կազմակերպելու համար», - ասել է նա «Կոմերսանտ»-ին։

«Ամեն դեպքում, անկախ արդյունքից, այս տարածքը Ռուսաստանի Դաշնության տարածք է և կլինի մեր վարչակազմերի վերահսկողության տակ», - ընդգծել է Ուշակովը։

 

Send