Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել

Blog Image

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նուբարաշենի փողոցի 34-ամյա բնակիչը թմրանյութեր է իրացնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա հունվարի 12-ին Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող ընդհանուր 30,55 գրամ զանգվածով փաթեթներ և 2,95

գրամ նույն զանգվածով կաթուցիչ։ Պարզվել է, որ 34-ամյա երիտասարդը թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու համար։

Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախանաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն

Send