ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայհոյանքներով է դիմել Իրանին՝ հերթական անգամ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։
«Երեքշաբթի Իրանում միաժամանակ լինելու է Էլեկտրակայանների օր և Կամուրջների օր։ Նման բան չի լինի!!! Բացեք այդ անիծյալ նեղուցը, խելագար ստահակներ, թե չէ դժոխքում կապրեք. ՊԱՐԶԱՊԵՍ ՆԱՅԵՔ։ Փառք Ալլահին»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Թրամփը պահանջել էր բացել Հորմուզի նեղուցը՝ սպառնալով «դժոխքով», եթե 48 ժամվա ընթացքում ջրային ուղին չբացվի։

Русский