Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուս հաքերները կոտրել են Signal-ի և այլ հաղորդակների հավելվածների հազարավոր հաշիվներ․ ՀԴԲ տնօրեն

Blog Image

Ռուս հաքերները կոտրել են Signal-ի և այլ հաղորդակների հավելվածների հազարավոր հաշիվներ, հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը։

Բյուրոյի տնօրենի խոսքով՝ արշավը թիրախավորել է «բարձր հետախուզական արժեք ունեցող անձանց»՝ ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաների, զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների։

Հարձակվողները, ենթադրաբար, կարողացել են դիտել նամակագրությունը, կոնտակտների ցուցակները և ուղարկել հաղորդագրություններ՝ կեղծելով իրենց զոհերի անունները։

 

Send