Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Երևանում, շենքի շքամուտքում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին հակառակ uեքսուալ գործողություններ է կատարել․ Shamshyan

Blog Image

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Ա․ Գ․-ն և հայտնել, որ հունվարի 5-ին ժամը 11։00-ի և հունվարի 6-ին ժամը 13։00-ի սահմաններում շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում Ս․ Բ․-ն, իր կնոջ 15-ամյա աղջկա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս․ Բ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 14-ամյա Ս․ Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ տարածքի քննչական բաժին։
 

Send