Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է, հայտնել է Հակակոռուպցիոն դատարանը։
Դատավոր Խաչիկ Ղազարյանին փոխարինել է Վարդգես Սարգսյանը, որը չէր կարող խափանման միջոցի հարց քննարկել, այդ իսկ պատճառով դատավորը պարտավորեցրել է դատախազությանը կիրառված խափանման միջոցը վերացնել
Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։
Դրվագը վերաբերում է 2019թ. հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա հարուցված գործին։ Այս գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելքը երկրից փակվել է։

Русский