Միացյալ Նահանգները ցանկանում է Հորմուզի նեղուցի անվտանգության պատասխանատվությունը տեղափոխել ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների վրա, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի։
ԱՄՆ-ն ցանկանում է, որ եվրոպացի դաշնակիցները կոնկրետ պարտավորություններ ստանձնեն՝ ապահովելու Հորմուզի նեղուցի անվտանգությունն Իրանում ռազմական գործողությունների դադարեցումից հետո։
Վաշինգտոնը պահանջում է, որ երկրները ներկայացնեն կոնկրետ ծրագրեր՝ մի քանի օրվա ընթացքում նեղուցով նավագնացությունն ապահովելու համար ։
Համապատասխամ դիմումը ներկայացվել է Սպիտակ տանն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների միջև բանակցությունների ժամանակ, որի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Русский