Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզում «Robinson » ուղղաթիռ է անհետացել։ Հետո պարզվել է, որ այն կործանվել է։
Փետրվարի 19-ին, Երևանի ժամանակով 21:00-ի սահմաններում, ինքնաթիռը թռիչք է կատարել Ամարանկա բնակավայրից 130 կմ հեռավորության վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մասնավոր ուղղաթիռը թռիչքի թույլտվություն չի ունեցել։ Ուղղաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են 3 մարդկանց դիակներ, հայտնել են տարածաշրջանային իշխանությունները:
Օդանավում եղել են երեք մարդ՝ օդաչուն և երկու իրավապահ մարմինների աշխատակից։ Օդաչուն չի ունեցել վարելու լիցենզիա:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնաթիռների անվտանգության կանոնակարգերի և շահագործման ընթացակարգերի խախտման համար, որի հետևանքով զոհվել է երկու կամ ավելի մարդ։ Քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ են եղել օդանավում, վերադառնալիս են եղել դեպքի վայրից: Միջադեպի հանգամանքները քննվում են:
Կադրերն այստեղ

Русский