Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ազգերի լիգա. Խորվաթիայի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը

Blog Image

Ազգերի լիգայի խաղարկության A3 խմբի երրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը սեփական հարկի տակ 0-7 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Անգլիայի ընտրանուց, հայտնում է ArmSport.am-ը։

«Երեք առյուծների» տպավորիչ հաղթանակի հիմքը դրվեց արդեն 8-րդ րոպեին, երբ հաշիվը բացեց Հարի Քեյնը: 21-րդ րոպեին Ջուդ Բելինգեմը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ 39-րդ րոպեին Էնթոնի Գորդոնը խփեց երրորդ գնդակը: Մինչև ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, Բուկայո Սական հաշիվը դարձրեց 0-4:

Երկրորդ խաղակեսում հյուրերի բացահայտ գերիշխանությունը շարունակվեց: 53-րդ րոպեին Քեյնը դարձավ դուբլի հեղինակ, իսկ 68-րդ րոպեին իր երկրորդ գնդակը խփեց նաև Սական: Հանդիպման վերջնակետը 87-րդ րոպեին դրեց Մորգան Ռոջերսը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը:

Հավելենք, որ խմբի մյուս խաղում Իսպանիայի հավաքականը քիչ անց սեփական հարկի տակ կընդունի Չեխիայի ընտրանուն: Այդ հանդիպումը կմեկնարկի 22:45-ին:

Send