Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի կարգավորման բանակցային գործընթացի անբաժանելի մասը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն X սոցիալական ցանցում։
Մակրոնը գրել է, որ խոսել է Վոլադիմիր Զելենսկու հետ։ «Մենք վերանայեցինք անցյալ շաբաթ Աբու Դաբիում սկսված բանակցությունների ընթացքը։ Մենք համաձայնեցինք, որ եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն քննարկվող հարցերում», - նշել է նա։
Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ Փարիզը «շարունակում է վճռականորեն տրամադրված լինել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցում»։

Русский