Իրանի ռազմածովային դեսանտային ուժերը առգրավել են «Ocean Koi» լցանավը։
Նավը մեղադրվում է կանոնակարգերը խախտելու և երկրի տնտեսական շահերին վնաս հասցնելու փորձի մեջ։
Առգրավումը կատարվել է Օմանի ծոցում՝ դատարանի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ։ Իրանական կողմը հայտնել է, որ լցանավը տեղափոխել է իրանական նավթ և փորձել է խափանել արտահանման գործողությունները՝ «չարաշահելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»։
Ծովահետևակայինները նավը ուղղորդել են դեպի Իրանի հարավային ափ ու հանձնել դատական համակարգին։
Նախարարությունն ընդգծել է, որ Ռազմածովային ուժերը մտադիր են շարունակել վճռականորեն պաշտպանել պետական սեփականությունն ու տարածքային ջրերը՝ առանց որևէ ներողամտություն ցուցաբերելու խախտողների նկատմամբ։

Русский