Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հռոմում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները

Blog Image

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել են ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները, գրել են ԶԼՄ-ները։

Հրապարակման համաձայն՝ բանակցությունները կենտրոնացած են այն բանի վրա, թե որ երկիրը կամ երկրները կստուգեն, թե արդյոք այն տարածքները, որոնք խմբավորման զինաթափման փորձնական փուլում անցել են Լիբանանի զինված ուժերի վերահսկողության տակ, ազատ են «Հեզբոլլահ» խմբավորման մարտիկներից և զենքից։

Իտալիան մեկն է այն երկրներից, որոնք դիտարկվում են դիտորդի դերի համար։ Բանակցությունները կշարունակվեն մինչև հինգշաբթի։

Send