Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փակվելու է Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը․ այլընտրանք է լինելու

Blog Image

Հ-1 ավտոճանապարհի կմ0+400 տեղամասում առկա կամրջի քանդման և նոր կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը։ Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է Մ-4 ավտոճանապարհի Աբովյանի տրանսպորտային հանգույցը։ 

Միևնույն ժամանակ, վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ավտոճանապարհների հատման տեղամասից («Առինջ մոլի» խաչմերուկ) դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածը, և որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է Տ-6-15 ճանապարհը (Գետարգել բնակավայր)։

Ճանապարհային դեպարտամենտ

Send