Դոհայում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ, որոնք կազմակերպվել են Կատարի միջնորդությամբ: Այս մասին հայտնել է «Ալ Արաբիյա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
ԱՄՆ պատվիրակությունն արդեն սկսել է խորհրդակցություններ Կատարի ներկայացուցիչների հետ:
«Ռոյթերս»-ը, հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի շփումները շարունակվում են երեքշաբթի երեկոյան Կատարի մայրաքաղաքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական կողմը հանդիպումներ է ունեցել Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների հետ, որոնք այնուհետև տեղեկատվությունը փոխանցել են ԱՄՆ պատվիրակությանը:
Աղբյուրը պարզաբանել է, որ անուղղակի բանակցությունները շարունակվել են չորեքշաբթի օրը, որոնց հիմնական թեման է եղել «Իրանի սառեցված ակտիվները և Հորմուզի նեղուցը»:

Русский