Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Երևանում մետրոյի նոր կայարաններ կկառուցվեն

Blog Image

Երևանում նախատեսվում է իրականացնել տրանսպորտային փոփոխությունների հաջորդ փուլի շրջանակում կշարունակվի մետրոպոլիտենի արդիականացումը, վերգետնյա հասարակական տրանսպորտի զարգացումը։  

Այս մասին նշված է կառավարության ծրագրում։

Դրա համաձայն՝ ապահովվելու է Երևանի տրանսպորտային բարեփոխումների հաջորդ փուլի իրագործումը, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումը, մետրոպոլիտենի ցանցի ընդլայնումը 2 նոր կայարանի կառուցմամբ («Աջափնյակ» կայարան, «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարան), վերգետնյա կանաչ տրանսպորտային ցանցի զարգացումը՝ էլեկտրական շարժակազմին փուլային անցմամբ (առաջին փուլով առնվազն 250 նոր էլեկտրաբուսների ներդրմամբ) և առանձնացված երթուղային միջանցքների ձևավորմամբ, 6 նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը:

Send