Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկն ասել է, թե ինչու չպետք է տանը շրջել հողաթափերով

Blog Image

Չպետք է շրջել տանը հողաթափերով, այս տեսակի կոշիկները սահմանափակում են ոտքերի բնական շարժումը, «El Confidencial»-ին ասել է ֆիզիոթերապեւտ Մարիա Խեսուս Լեչուգան։

Ըստ Լեչուգայի՝ սահմանափակումը, ի վերջո, կարող է հանգեցնել մկանների թուլացման։

Գուլպաներով կամ ոտաբոբիկ տանը քայլելը, ընդհակառակը, ամրացնում է ոտքի մկանները և չի կաշկանդում ոտքերը։

«Երկարաժամկետ հեռանկարում հողաթափեր չկրելու սովորությունը կարող է դրական ազդեցություն ունենալ կեցվածքի վրա»,- ընդգծել է փորձագետը։

Send