Բուրյաթիայի Կաբանսկի շրջանում արջը մտել է սրճարան, որտեղ այդ պահին մարդիկ են եղել, հայտնում է տարածաշրջանային Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի երեկոյան։ Տեսնելով գիշատչին՝ հաստատության մենեջերը զանգահարել է ոստիկանություն։ Հասցե հասնելուն պես իրավապահ մարմինների աշխատակիցները նկատել են, որ կենդանին ագրեսիվ է վարվում։
Ոստիկաններից մեկը իր ծառայողական զենքից հինգ կրակոց է արձակել արջի վրա։ Արջը սպանվել է, և ոչ ոք չի տուժել։
Տեսանյութն՝ այստեղ

Русский