Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կանադական ոստիկանությանն է հանձնել ատրճանակը, որը նրան նվիրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հաղորդել է CTV-ն։
«Gümüşay 357 Magnum» զենքը հանձնվել է վարչապետին ուղեկցող թագավորական հեծյալ ոստիկանության սպաներին։ Սակայն որոշվել է ատրճանակի փամփուշտները թողնել Թուրքիայում։ Աղբյուրը CTV-ին հայտնել է, որ ատրճանակը կդառնա անօգտագործելի և կարող է պահվել կանադական թանգարանում։ Քարնին այն չի օգտագործի։
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը CTV-ին պարզաբանել է, որ Էրդողանը ատրճանակներ և փամփուշտներ է նվիրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող բոլոր առաջնորդներին։
Վարչապետ Քարնին կատակել է, որ Կանադայի նվիրած թխկու օշարակը թուրքական նվերին «համարժեք չի եղել»։

Русский