Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Պեկինը կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Իրանի վրա հարձակումները

Blog Image

Չինաստանը կոչ է արել Իսրայելին և Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել Իրանի վրա հարձակումները, այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Լու Ցինծյանը։

Նրա խոսով՝ Պեկինը մեծ ուշադրություն է դարձնում Իրանում տիրող իրավիճակին։ «Նրա ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Հետևաբար, չինական կողմը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կանխել հետագա սրացումը, վերսկսել երկխոսությունն ու բանակցությունները, նաև պահպանել խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում», - նշել է Ցինծյանը։

Send