Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը

Blog Image

Արամ Ա Վեհափառն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպանին, այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Այսօր՝ Երեքշաբթի, 20 Յունուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ դեսպան Սարմէն Պաղտասարեանը՝ ընտանիքին ընկերակցութեամբ։

Նորանշանակ դեսպանին առաջին այցելութիւնը ըլլալով՝ Վեհափառ Հայրապետը ընդհանուր կերպով խօսեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան, ինչպէս նաեւ Լիբանանի ներկայ կացութեան ու հայ համայնքին մասին: Նաեւ անդրադարձ կատարուեցաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութեան:

Աւարտին, Նորին Սրբութիւնը յաջողութիւն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ անոր ստանձնած նոր առաքելութեան մէջ»:

Send