Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Դատարանն անփոփոխ է թողել Ստեփանակերտի քաղաքապետի, ավագանու անդամների նկատմամբ արդարացման դատավճիռը

Blog Image

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը և անփոփոխ է թողել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։

Դավիթ Սարգսյանին և նույն քաղաքի ավագանու հինգ անդամներին՝ Արսեն Բաղդասարյանին, Սամվել Մինասյանին, Արեն Խաչատրյանին, Ալբերտ Գոտանյանին, Սասուն Համբարձումյանին, Սերգեյ Բաբայանին և Տրդատ Մարտիրոսյանին, մեղադրանք էր առաջադրվել ինքնիրավչության համար։ Ըստ մեղադրանքի՝ Հայաստանի իրավական ակտերով և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները` ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխված, իրենց սեփականությունը չհանդիսացող մի շարք բեռնաուղևորատար ավտոմեքենաներ անհիմն օտարել են։

Մեղադրանքի համաձայն՝ ՀՀ օրենսդրության մաս չկազմող դրույթների վկայակոչմամբ և կիրառմամբ կայացրել են Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության «Ջրմուղ-կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ների հաշվեկշռում հաշվառված, ՀՀ տեղափոխված «Toyota Hilux» մակնիշի,  «Uaz 390945-552» մակնիշի, «Uaz 390945» մակնիշի, «Mitsubishi L200» մակնիշի բեռնաուղևորատար ավտոմեքենաների օտարման մասին որոշումներ և օտարել դրանք, ինչն «էական վնաս է պատճառել հասարակության օրինական շահերին»:

Send