Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Բազմօրյա խմբային հեծանվաերթի համար 1 մլրդ 599 մլն 527.200 դրամ է տրամադրվել

Blog Image

Կառավարությունը բազմօրյա խմբային հեծանվաերթի կազմակերպման և անցկացման համար 1 մլրդ 599 մլն 527.200 դրամ է տրամադրել։

Որոշումն ընդունվել է այսօրվա նիստին։ 884 մլն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, 301,6 մլն դրամը` հովանավորներից, մնացած գումարը` «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից։

Հեծանվաերթի կազմակերպման և անցկացման գործընթացն իրականացնելու է «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ–ն:

Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 10-13-ը։

Send