Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

7 խաղափուլից հետո միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը ունի 6 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները

Blog Image

Ավարտվեց աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«7 խաղափուլից հետո միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը ունի 6 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները:

Գրոսմայսեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 5.5 միավորով կիսում են 5-8-րդ հորիզոնականները։

Առաջնության վերջին՝ երկրորդ խաղային օրը մեկնարկել է նոյեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին։ Առաջնությունը բաղկացած է 13 խաղափուլից։ Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին»,- ասվում է հաղորդագրությունում:

Send