Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելը նորից հարվածներ է հասցրել Լիբանանի, իսկ «Հըզբոլլահ»-ը հայտարարել է զսպվածություն պահպանելու մտադրության մասին

Blog Image

Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։

Տյուրում բնակելի շենք է վնասվել, որի հետևանքով մահացել է չորս մարդ։ Անօդաչու թռչող սարքը նաև հարձակվել է մեքենայի վրա, սակայն թիրախի ինքնությունն անհայտ է։ Հարված է հասցվել «Հըզբոլլահ» խմբավորման կողմից ղեկավարվող սոցիալական ծառայությունների՝ Իսլամական առողջապահության կոմիտեին պատկանող շտաբը։

Ավիահարվածների և հրետանային հարձակման են ենթարկվել Կլայլե, Չակրա, Ռիհանա, Հանվայե, Քանա և Տյուրոսի ու Նաբաթիեի շրջանները։

Լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ մարտի 2-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Հարավային Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1497-ի, իսկ վիրավորների թիվը՝ 4639-ի։

Հարավային Լիբանանում գտնվող Ջումջամա և Մանսուրի քաղաքների վրա ավիահարվածներ են հասցվեկ։ «Հըզբոլլահը» հայտարարել է զսպվածություն պահպանելու մտադրության մասին։ «Ռոյթերս»-ի աղբյուրն ասել է, որ կազմակերպությունը «պարտավորվել է պահպանել հրադադարն այսօր առավոտյան՝ չնայած Իսրայելի շարունակական հարձակումներին»։

Send