Ռուսաստանը երկխոսություն է նախաձեռնում եվրոպական կողմերի հետ՝ պարզելու նրանց պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ուղղված ջանքերին. հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
- Ռուսաստանը պատրաստ է շարունակել հումանիտար գործողությունները՝ չնայած Կիեւի հակառակ պնդումներին։ Նույնիսկ առանց Կիեւի հետ համագործակցության՝ ռուս զինվորականները հերոսաբար տարհանում են խաղաղ բնակիչներին վտանգավոր գոտիներից։
- Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը՝ ամեն օր լայնածավալ հարվածներ հասցնելով Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին. այդ հարվածները շատ ցավոտ հետևանքներ են ունեցել Կիեւի համար։
- Ռուսաստանն ու Չինաստանը հետևողականորեն աշխատում են էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Չինաստանում կայացած գագաթնաժողովի ընթացքում «Սիբիրի ուժը» նախագիծը մանրամասն չի քննարկվել. այն դիտարկվում է փորձագիտական մակարդակով։ Ռուսաստանի և Չինաստանի միջև էներգետիկ համագործակցությունը մշտապես օրակարգում է, թեև այն մնում է զգայուն ոլորտ։
- Ռուսաստանին հայտնի է, որ Euroclear դեպոզիտարիան պնդում է, թե սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումն անհնար է։ Ռուսաստանը վտանգավոր միտում է արձանագրում՝ ահաբեկչական գործունեության ընդլայնումը Մերձբալթյան տարածաշրջանում։

Русский