Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանում հայտարարել են ՀՀ-ի հետ սահմանին Նորդուզ սահմանային անցակետով տարանցումն արագացնելու մասին

Blog Image

Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային անցակետով առևտրի և տարանցման համար առկա խոչընդոտները։ Այդ մասին տերմինալ այցելության ընթացքում հայտարարել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը, հաղորդում է IRNA գործակալությունը։

Ըստ նրա, սահմանային անցակետում առկա խնդիրների լուծումը պահանջում է մշտական վերահսկողություն և հստակ համակարգում սահմանին աշխատող բոլոր պետական և վերահսկողական կառույցների միջև։

Ֆորուզանը կոչ է արել գերատեսչություններին հրաժարվել մասնատված որոշումների ընդունումից, որպեսզի պարզեցվեն առևտրային և տարանցիկ ընթացակարգերը։ Նա նշել է, որ բեռնատար տրանսպորտի պարապուրդի ժամանակի կրճատումն ու մաքսային ծառայությունների արդյունավետության բարձրացումը անմիջականորեն կապված են արտահանման զարգացման հետ։

Send