Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (17.08-22.08.2026թ.)

 

   

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։

 

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 17-ին կեսօրից հետո, 18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-20-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին Լոռիում և Տավուշում ցերեկը կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի օգոստոսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        39.0°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              9.4°C 1975թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       25.7°C

Send