Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Որ ուժերն են ՍԴ դիմումներ ներկայացրել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար

Blog Image

Քաղաքական ուժերը դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան` վիճարկելու Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:

«Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը», հայտնել է Սահմանադրական դատարանը:
 
«Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում»,- նշված է հայտարարության մեջ։
 
ՍԴ դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը:

Send