Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավանաբար կնոջից հարված է ստացել ֆրանս-իրանական դերասանուհի Գոլշիֆթեհ Ֆարահանիի հետ իր «պլատոնական հարաբերությունների» համար, գրել է «Le Parisien»-ը։
2025 թվականի մայիսին տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է Բրիջիթ Մակրոնը ապտակում ամուսնուն, երբ նրանք Վիետնամում իջնում են ինքնաթիռից։
«Paris Match»-ի լրագրող Ֆլորիան Տարդիֆը իր «(Գրեթե) կատարյալ զույգը» գրքում նշել է, որ Ֆրանսիայի նախագահը մի քանի ամիս կապ է պահպանել դերասանուհու հետ։ Նրա աղբյուրների խոսքով՝ հաղորդագրությունների փոխանակումը «բավականին հեռու է գնացել», այդ թվում՝ «ես քեզ շատ գեղեցիկ եմ համարում» արտահայտությունը։ «Այս իրավիճակը լարվածություն է առաջացրել զույգի ներսում, ինչը հանգեցրել է այս անձնական տեսարանի, որը հրապարակային է դարձել», - ասել է լրագրողի աղբյուրը՝ անդրադառնալով Վիետնամ ժամանելուց հետո ինքնաթիռում «շատ լուրջ» վեճին։
Էմանուելն ու Բրիջիթ Մակրոնը ամուսնացած են գրեթե 20 տարի, տարիքային տարբերությունը 25 տարի է․ Ֆրանսիայի առաջին տիկինը 73 տարեկան է, իսկ նախագահը՝ 48։
Ֆրանսիայի առաջնորդի ենթադրյալ «սիրուհին»՝ 42 տարեկան, լայն հանրությանը հայտնի է դարձել մեծ բյուջե ունեցող Հոլիվուդյան ֆիլմերում իր դերերի շնորհիվ։ Ֆարահանիի ֆիլմերի թվում են «Վիլհելմ Տելի լեգենդը», «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում», «Ելք. Աստվածներ և թագավորներ» ֆիլմերը։

Русский