Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՔԿ է տեղափոխվել Արթիկի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը․ Թանդիլյան

Blog Image

Այսօր առավոտյան ապօրինի ձերբակալվել և քննչական կոմիտե է տեղափոխվել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արթիկ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը, հայտնել է կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։

«Սա այս իշխանության վախկոտության հերթական դրսևորումն է ընդդիմադիր գործունեության նկատմամբ։

Արդարադատությունը մեր երկրում պետք է գերակայի, և քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից:

Արթուր ջա՜ն, ես վստահ եմ, որ դու այս փորձությունը ևս կհաղթահարես»։

Send