Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաները կդառնան օրինական թիրախներ Վաշինգտոնի միջամտության դեպքում․ հայտարարություն Իրանից

Blog Image

Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաները կդառնան օրինական թիրախներ Վաշինգտոնի միջամտության դեպքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ «արտաքին հետախուզական ծառայությունների զինված գործակալների» փորձերը՝ առևտրականների և գործարարների օրինական բողոքի ցույցերը վերածելու բռնի փողոցային բախումների, ձախողվել են «իրանական ժողովրդի պատմական գիտակցության» շնորհիվ։

Նա ընդգծել է, որ իշխանությունները չեն հավասարեցնում ցուցարարներին «օտարերկրյա վարձկանների» հետ և աջակցում են իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիներին։

Ղալիբաֆը զգուշացրել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները միջամտի, տարածաշրջանում տեղակայված բոլոր ամերիկյան կառույցներն ու ռազմական ուժերն Իրանի կողմից կդիտարկվեն օրինական թիրախներ։ «Իրանցիները միշտ միասնական են եղել և վճռականորեն տրամադրված են գործել ագրեսորի դեմ», - գրել է նա սոցիալական ցանցերում։

 

Send