Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը այսօր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի մասին գրել է․
«Պարոն Փաշինյան, ուշադիր նայում եմ ձեր կողմից հրավիրված քննարկմանը՝ արցախցիների սոցիալ խնդիրների հետ կապված և չեմ կարողանում մի ծանոթ դեմք տեսնել… Ովքե՞ր են այդ մարդիկ, ինչո՞վ էին զբաղված Արցախում, որքանո՞վ են նրանք տեղյակ արցախցիների խնդիրների մասին, որքանո՞վ են նրանք կոմպետենտ՝ համակարգված ներկայացնել այդ խնդիրները և ադեկվատ առաջարկներ անել…
Դուք ասում եք, որ այս ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպել եք արցախցիների հետ, կարո՞ղ եք գոնե 3 հոգու անուն տալ և նշել, թե ի՞նչ ձևաչափով եք նրանց հետ հանդիպել…
Պարոն Փաշինյան, գուցե վե՞րջ տաք այս ձևական ձևաչափերին…
Եթե իրոք մտահոգված եք այդ ամենով, բայց չեք կողմնորոշվել՝ հարցրեք, հարցնելը ամոթ չի, չիմանալն է ամոթ, իսկ չիմանալով երկրին վնաս տալը հանցագործություն է…»։

Русский