Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Գետափ բնակավայրում, տուն է այրվել, ժամանել են հրշեջներ ու պարեկներ․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ բնակավայրի տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
  
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Send