Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ին․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Մովսես գյուղի սկզբնամասում քարաթափման հետևանքով ժայռաբեկորը հարվածել է ճանապարհին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ձորում՝ բախվելով ծառերի ու քարերի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտին ազատել են քարերից և սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Send