Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

Blog Image

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Այն աշխատանքային է։

Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է: ​Մայիսի 4՝ երկուշաբթի,  ԵՔՀ գագաթաժողովի պատճառով տեղափոխվել է ապրիլի 18, այն ոչ աշխատանքային կլինի։

Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին, աշխատանքային օր է:

Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է:

Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, աշխատանքային օր է:

Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, աշխատանքային օր է:

Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է:

Send