Եվրոպական միության (ԵՄ) կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցառումները հեռու են իրականությունից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Նրա կարծիքով՝ Երևանին երկար սպասում է սպասվում մինչև շուկա մուտքի հնարավորություն ստանալը և միությանն անդամակցելը։ «Փորձը ցույց է տալիս, որ թեկնածու երկրները կարող են ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ սպասել ԵՄ-ին անդամակցելուն»,- նշել է նա։
«ԵՄ-ի կողմից ներկայում Հայաստանին առաջարկվող աջակցության միջոցառումները մեծ մասամբ հռչակագրային բնույթ են կրում», - ասել է Մասլեննիկովը։

Русский