Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան 109 կմ հատվածում, «Կատալինա» գիշերային ակումբի դիմաց բախվել են 67-ամյա Սամվել Ն․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և 78-ամյա Ժորա Դ․-ի վարած «կատոկը»։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Русский